Հարմարվող մի՛ եղեք. վարչապետը՝ ԵՊՀ ուսանողներին


14:00 , 15 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ, ներկայացրել Կառավարության կատարած աշխատանքը վերջին հինգ ամիսների ընթացքում ու անդրադարձել Կառավարության տեսլականին:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում թե՞ ոչ:


Այդ առումով այսօրվա մեր հանդիպումը չափազանց կարևոր է, որովհետև նույն Խորհրդային միության տարիներին ԵՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները միշտ տարբերվել են ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ լինելով և չհարմարվող լինելով»,-ասաց վարչապետը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ