«Հայկական ժամանակ». «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի


10:05 , 15 փետրվար, 2017

««Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։ Այս մասին երեկ մեզ հայտնեցին «Վեդի Ալկո»–ի գրասենյակից։

2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին. ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին և թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ։ Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը։ Մեր տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում։ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը Վայոց ձորի մարզում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։