Այս մարդն ստեղծել է մի հայելի, որը նաև հսկայական iPhone է


00:15 , 15 փետրվար, 2017

Դիզայներ Ռաֆայել Դայմեկը ստեղծել է մի հայելի, որը կատարում է iPhone-ի բոլոր ֆունկցիաները: Այն ունի touchscreen ֆունկցիոնալություն և ունի ios ինտերֆեյս: Դուք կարող եք facebook մտնել, messenger-ով հաղորդագրություններ ուղղարկել, youtube-ով երգ լսել, ֆիլմեր դիտել, հետևել լրատվությանը և անգամ տաքսի պատվիրել: 45 վայրկյան անգործության դեպքում այն ավտոմատ ընկնում է sleep mode և վերածվում սովորական հայելու: Դիզայները չի պատրաստվում իր ստեղծագործությունն օգտագործել կոմերցիոն նպատակներով, սա պարզապես անհատական նախագիծ էր, որն արտացոլում է նրա կրեատիվությունը: