Մանկապարտեզի տարածքից դուրս եկած 5-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը և ջրահեղձ եղել


13:56 , 14 փետրվար, 2017

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Դավիթ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները՝ քիչ ուշ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: