Ռեյտինգային թեկնածուները որոշեցին ընտրության արդյունքը


13:14 , 14 փետրվար, 2017

Картинки по запросу ընտրություններԱռաջադրումների պրոցեսի ավարտին 2 օր է մնացել, սակայն քաղաքական ուժերի քաղաքական ցուցակները քիչ հետաքրքիր են դարձել:

Հայտնի է, որ այս ընտրակարգի դեպքում կուսակցությունների լոկոմիտիվի դերը ռեյտինգային թեկնածուներն են իրականացնելու, սակայն այս պահին եղած ինֆորմացիան փաստում է, որ քաղաքական ուժերը վերջին 2-3 տարին միայն խոսելով են զբաղված եղել ու հեղինակավոր անձնանց իրենց քաղաքական գործունեության, շարժման մեջ ներգրավվելու հարցը թողել են վերջին պահին:

Արդեն գրեթե պարզ է՝ ով որտեղ ում է առաջադրելու: Ուշադիր նայեք այդ մարդկանց ռեսուրսներին, հիշեք, թե վերջին պահին ինչ նախապատվություններ է ունենում շարքային ընտրողը և վերջ. կարելի է ընտրական գործընթացների մասին այլևս չկարդալ, որովհետև դուք արդեն գիտեք դրա արդյունքը: