1 մլն դոլար` այս 23-ամյա գեղեցկուհու գլխի դիմաց. ահա թե ով է նա իրականում


00:30 , 14 փետրվար, 2017

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը կոչ է արել Եվրոպայում ապրող իր հետևորդներին սպանել իրենց դեմ պայքարող քուրդ կնոջը՝ դրա դիմաց խոստանալով 1 մլն դոլար պարգևատրում:

Ջոաննա Փալանին դանիացի-քուրդ կին է, ով Սիրիայում պայքարում է ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:

23-ամյա աղջիկը հայտարարել է, որ գնացել է պայքարելու Սիրիայում քրդերի համար՝ հանուն բոլոր մարդկանց իրավունքների:

Այս տարի նա հայտարարել էր, որ շատ հեշտ է սպանել Իսլամական պետության զինվորներին: