Ֆինանսական ճգնաժամն Ադրբեջանի իշխանություններին ստիպում է երկրի գերուռճացված պետական համակարգում օպտիմալացումներ կատարել


18:41 , 13 փետրվար, 2017
Картинки по запросу ԱդրբեջանՖինանսական ճգնաժամն Ադրբեջանի իշխանություններին ստիպում է երկրի գերուռճացված պետական համակարգում օպտիմալացումներ կատարել: Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությունը և Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունները միավորվել են: Նախարարությունների միավորման հետևանքով պաշտոնը լքել է նաև Ադրբեջանի ամենահայտնի օլիգարխ-նախարարներից Զիա Մամեդովը:
2016թ. սեպտեմբերին Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններից հետո լայն քննարկումներ էին ընթանում երկրում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Սա, փաստորեն, իշխանության կողմից «խոստացած բարեփոխման» մի մասն է: