«ՀՀ-ում ռեստորանային ցանց բացելու ծրագիր չունենք». McDonalds-ից պատասխանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հարցմանը
16:42 , 13 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ նախարարության առևտրային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտադրություն չունի:
«Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։