ԱՄՆ ամենաբարձր ամբարտակը փլուզման վտանգի տակ է. հայտարարվել է բնակչության տարհանում (լուսանկարներ)


09:10 , 13 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների ամենաբարձր ամբարտակը (Lake Oroville Dam) տեղ-տեղ վնասվել է՝ առաջացնելով փլուզման վտանգ, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Կալիֆորնիա նահանգի իշխանությունները բնակչության անհապաղ տարհանում են կարգադրել:
Իրավապահների փոխանցմամբ՝ տարհանվում են ամբարտակի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև ջրի հավանական հոսքի ուղղությամբ գտնվող բնակավայրերի ապրողները:

Ըստ մասնագետների՝ ջրի անկառավարելի հոսքը կարող է սկսվել ամեն վայրկյան ու անցնել մոտ 90.000 բնակչություն ունեցող քաղաքներով և բնակավայրերով:
 
Картинки по запросу California dam
 Картинки по запросу Spillway on California dam in danger of collapse, evacuations ordered
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ