Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել` Թրամփի հայտարարության ֆոնին


03:49 , 13 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեան կիրակի ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ փորձարկումն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Ըստ Հարավային Կորեայի ռազմական աղբյուրի հաղորդած տվյալների` փորձարկվել է Musudan տեսակի հրթիռը, որը վայրէջք է կատարել Ճապոնական ծովում: Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ