Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենաազդեցիկ մաֆիոզներին:
Սպիավոր դեմք մականունը Ալ Կապոնեն ստացել է 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլյարդի ակումբում: Նա իրեն թույլ է տվել հակաճառել դաժան մի հանցագործի, վիրավորել է նրա կնոջը, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել: Հենց այդ ժամանակ էլ Կապոնեն ստացել է իր վնասվածքը:
Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված նշանակում է «հաջողակ»: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:
Նա պատմության մեջ մտավ որպես ամենադաժան հանցագործներից մեկը: Հայտնի է որպես նարկոբարոն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա առնչություն ունի ավելի քան 200 դատավորի և դատախազի սպանության հետ:
Նրան հաջողվել է երկար ժամանակ խուսափել պատժից: Նա սիրված է եղել մամուլի կողմից: Նրան անվանել են նաև «Էլեգանտ դոն»: Ի դեպ՝ այսպես նրան սկսել են անվանել այն ժամանակ, երբ նա սկսել է ոճային, մոդայիկ կոստյումներ կրել՝ թանկ փողկապներով:
Նրա շնորհիվ Գամբինոների ընտանիքը դարձել է ամենահզորներից մեկը: Իր ամենահզոր տարիներին նա հսկել է Նյու Յորքը, Լաս Վեգասը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Բոստոնը, Մայամին և Լոս Անջելեսը:
Նա ծնվել է Բելառուսում, հաջողությունների հասել՝ ԱՄՆ-ում:
Նա պատմության ընթացքում ամենահարուստ մաֆիոզն է:
Նրա խմբավորումը կապված է ավելի քան 700 մահերի հետ: Լաքի Լուչանոյի մոտ ընկերն է եղել և նրան համարել է իր ուսուցիչը:
Նրան անվանում էին «Խելագարված բոս»՝ նրա ոչ ադեկվատ պահվածքի համար: Դա միայն իշխանությունների համար: Նրա փաստաբանները 7 տարի ներկայացրել են փաստաթղթեր այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է: Այդ կերպ նա խուսափել է պատժից:
17 տարեկանում ծառայել է մեքսիկական բանակում, ապա աշխատել Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչությունում: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է անցել հանցագործների շարքը: