Իսլամական ծայրահեղ գաղափարները շարունակում են գրավիչ մնալ երիտասարդների շրջանում


05:17 , 11 փետրվար, 2017

Image result for молодые исламистыՖրանսիայի Մոնպելիե քաղաքում ահաբեկչություն պլանավորելու և իսլամական ծայրահեղ արմատականությանը հարելու կասկածանքով ձերբակալվել է 4 հոգանոց մի խումբ: Ըստ տեղեկությունների՝ խումբը ահաբեկչություններ էր պլանավորել Փարիզի զբոսաշրջային վայրերում:
Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զինամթերք և պայթուցիկներ:

Ինչն է հետաքրքիր, որ խումբը հիմնականում երիտասարդներից է բաղկացած (նրանց մեջ եղել է նաև 16 տարեկան մի աղջիկ): Հետևաբար իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները շարունակում են գրավիչ մնալ հիմնականում երիտասարդների շրջանում:
Բացի այդ՝ խմբի մոտ հայտնաբերված Triacetone Triperoxide (TATP) տեսակի պայթուցիկը բավական տարածված է իսլամականների շրջանում: Նույն պայթուցիկն է կիրառվել Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների ժամանակ: