Մյունխենում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շուրջ համաձայնություն դեռևս չկա


17:24 , 9 փետրվար, 2017
Image result for զախարովաArmenpress-ը գրում է.
 Մյունխենում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս չի կայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 «Մենք չենք պնդում հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու հարցում: Մենք առաջարկում և համաձայնեցնում ենք դրանք համապատասխան կողմերի հետ: Բոննում և Մյունխենում հանդիպումների գրաֆիկն այս պահին մշակվում է»,­ ասել է Զախարովան` հայտնելով, որ հարցը համաձայնեցնելու պարագայում այդ մասին լրատվամիջոցներին կտեղեկացվի: «Այս պահին ես կարող եմ միայն ասել, որ կողմերի հետ շփումները շարունակվում են»,­ նշել է նա: