Երեկ գիշերը Եգիպտոսից հրթիռակոծվել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ բնակավայրը


11:36 , 9 փետրվար, 2017

Картинки по запросу հրթիռակոծվելԵրեկ գիշերը Եգիպտոսից հրթիռակոծվել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ բնակավայրը: Ըստ իսրայելական տեղեկատվական աղբյուրների՝ 4 հրթիռ է միաժամանակ արձակվել Իսրայելի ուղղությամբ, որից 3-ը որսացել է իսրայելական ՀՕՊ-ը, իսկ 4-րդն ընկել է բաց տեղանքում:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ հրթիռակոծության պատասխանատվությունը ստանձնել է Եգիպտոսի Սինայի թերակղզում գործող Իսլամական պետության ճյուղավորումը: