Brexit-ի շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները վարվելու են ամբողջ Մեծ Բրիտանիայի անունից. Մեյ


19:30 , 8 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գելու պայմանների շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները վարվելու են ամբողջ երկրի անունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարնում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
 «Երբ կառավարությունը բանակցություններ սկսի, դրանք կվարի ամբողջ Միացյալ Թագավորության անունից»,-ասել է նախարարների կաբինետի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Շոտլանդիայի խորհրդարանն իրավունք չունի վետո դնել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի վրա: Մեյը կարծիք է հայտնել, որ անկախ Շոտլանդիան Եվրամիության անդամ չի լինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: