ՌԴ ԱԳՆ-ն հնարավոր Է համարել Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկումը
17:18 , 8 փետրվար, 2017
Armenpress-ը գրում է.
Մոսկվայում տրամադրված են Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հետագա դյուրացմանը եւ չեն բացառում դրա չեղարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, փետրվարի 8ին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ նախօրյակին Պրահայում կայացած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում Է, որ «Կարասինը հաստատել Է այցագրային ռեժիմի հետագա դյուրացման տրամադրվածությունը՝ չբացառելով հեռանկարում նաեւ դրա չեղարկումը»:
«Դա, այդ թվում, կախված Է տվյալ ուղղությամբ պատասխանատու աշխատանք կատարելու վրացական իշխանությունների պատրաստակամությունից»,հայտարարել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ «կողմերը գոհունակությամբ են արձանագրել հումանիտար փոխանակումների եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվությունը»:
«Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ազատականացման շնորհիվ, որը ռուսական կողմից իրականացվել Է 2015 թվականի վերջին, Թբիլիսիում Ռուսաստանի շահերի սեկցիայի կողմից տրված այցագրերի թվաքանակը կրկնապատկվել եւ հասել 40 հազարի»,հայտնել են ԱԳՆում: Նախարարությունում նշել են, որ «կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների փուլային վերականգնման փոխշահավետ քաղաքականությունը շարունակելու մտադրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»ը: