Լապշինի հետ կատարվածը և՛ զարհուրելի է, և՛ տհաճ


12:00 , 8 փետրվար, 2017

Image may contain: 1 person, standingԿատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին նշանակում է կա՛մ ինքնանպատակ քննադատություն, կա՛մ իրավիճակին չտիրապետել: Եթե Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել կարգավորել սեփական քաղաքացու արտահանձման հարցը, մենք, բացի քաղաքական-տեղեկատվական գործողություններից, այլ զինանոց չունենք:

Ի՞նչ անել հիմա: Առավելագույն կերպով փորձել օգտագործել Լապշինի դեպքը քարոզչական դաշտում, բոլոր մակարդակներում: Ե՛վ ռուսական, և՛ եվրոպական տիրույթներում թիրախավորել գործի գլխին կանգնած մարդկանց:

Միայն մեկ լրացուցիչ հորդոր՝ չնույնականացնել Լուկաշենկոյին բոլոր բելառուսների և Բելառուսիայի հետ: