«Հայկական ժամանակ». Մյասնիկ Մալխասյանը ևս կառաջադրվի


09:30 , 8 փետրվար, 2017

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում նա չհերքեց: «Այո, հավանականությունը մեծ է»,- ասաց ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը: Ի դեպ, Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին: Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաև Արագած Ախոյանը և Բազմասեր Առաքելյանը: Իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։