«Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու». Բիշարյանի ու Ս. Ալեքսանյանի վեճը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)


13:28 , 7 փետրվար, 2017

Aravot.am-ը գրում է.

Ազգային ժողովի միջանցքում քիչ առաջ իրար հանդիպեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հեռվից նկատելով Սամվել Ալեքսանյանին՝ Բիշարյանը սկսեց վիճել, թե՝ «Պարո՛ն Ալեքսանյան, էդ ի՞նչ հայտարարություն եք երեկ արել լրատվամիջոցներով, թե ես թող չառաջադրվեմ: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ, դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»: Ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանը փորձեց «ցրել»՝ ասելով, որ լրագրողներն են, հետո ասաց. «Դե կառաջադրվես, ի՞նչ ա եղել, դու կարաս» ու ժպտալով մտավ նիստերի դահլիճ: