Պայթյուն և փլուզում Վայքի գազալցակայաններից մեկում (լուսանկարներ)


10:40 , 7 փետրվար, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի բագազաբալոններն էլ շպրտվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտվում է։

Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: