Պիտի արգելվի դեղերի գովազդը


12:06 , 5 փետրվար, 2017

Image result for դեղՇաաատ մտահոգիչ փաստ շարքից...

Կարող եք ինձ բացատրել, թե ինչու են դեղերը գովազդում․ որ մարդիկ նայեն, գնան առնե՞ն։ Շատ չի՞ պրիմիտիվ։ Բժշկությունը գնալով զարգանում է: Բա ինչի՞ են հսկայական գումարներ ծախսում, բժիշկներ պատրաստում, եթե մարդը կարող է գովազդ նայել և բուժել իրեն: Եթե մարդուն թվում է, որ իր լյարդը ցավում է, կարող է Эссенциале форте առնել ու խմել, որովհետև գովազդում ասվում է, որ եթե մտածում եք ձեր լյարդի մասին, խմեք, հյուսվածքները վերականգնում է: Չնայած առողջ մարդն էլ, ըստ գովազդի, հենց հիշի, որ լյարդ ունի, կարող է գնալ, խոհանոցից պահարանից հանել ու խմել: Հուզվելու աստիճան պրիմիտիվ է ու նաև վտանգավոր...
Ես գտնում եմ, որ ընդհանրապես պիտի արգելվի դեղերի գովազդը: Կարելի է ստեղծել համակարգ, որտեղ դեղը կգովազդվի միայն բժիշկներին ու բուժհիմնարկներին, չնայած դա էլ ավելի շատ տեղեկատվություն պիտի լինի, քան գովազդ: Ցանկացած նորմալ երկրում հիվանդին բուժում է բժիշկը, ոչ թե տեգոր կնիկը, հարևանի ախպոր կնիկը կամ ցանկացած փողոցում հանդիպած ծանոթ...