«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ԵՄ որոշ երկրներից թռչնամսի և հավկիթի ներկրումը


17:36 , 4 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել Եվրոպայի մի շարք երկրներից թռչնամսի և հավկիթի ներկրումը՝ թռչնագրիպի բռնկման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Մենք դեռ արգելքի համար հստակ ժամկետներ չենք սահմանել, սակայն արգելքը կգործի հավանաբար առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Դա վերաբերելու է առաջին հերթին այն երկրներին, որտեղ գրանցված են թռչնագրիպի բռնկման զանգվածային դեպքեր», - ասել է Մելանոն: