ՌԴ-ի տնտեսության զարգացումը կարող է «դոմինոյի» էֆեկտ ունենալ


11:11 , 3 փետրվար, 2017

Картинки по запросу ռդ հհԱվելորդ է խոսել, թե ինչ նշանակություն ունի ՌԴ-ն Հայաստանի համար տնտեսական դաշտում՝ տրանսֆերտներից մինչև արտահանում: Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը իր ազդեցությունը ունեցավ թե՛ Հայաստանի և թե՛ մի շարք գործընկեր պետությունների վրա: Համաշխարհային քաղաքական մի շարք գործընթացների հետևանքով ՌԴ-ի տնտեսությունը թուլացավ, նվազեց քաղաքացիների գնողունակությունը, ինչի հետևանքով նվազեցին թե՛ ներկրումը և թե՛ տրանսֆերտները:

Չնայած այն հանգամանքին, որ տարին նոր է սկսել, և հստակ կանխատեսումներ շատ բարդ է անել, քանի որ անգամ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաճախ սխալվում են իրենց հետազոտություններում, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այս տարի ՌԴ-ի համար կանխատեսվում է 1,5 տոկոսանոց աճ:

Իհարկե, սխալ կլինի ՀՀ-ի տնտեսական առաջընթացը ամբողջապես կապել ՌԴ-ի տնտեսական աճի կամ ակտիվության ցուցանիշների հնարավոր ավելացման հետ, սակայն դրանք իրենց ազդեցությունը ունեն և կարող են «դոմինոյի» էֆեկտ ունենալ Հայաստանի համար: Խոսքը առաջին հերթին գնում է արտահանման ցուցանիշների բարելավման և տրանսֆերտների ավելացման մասին: