600 հազար դոլարի թմրանյութ՝ կիսաֆաբրիկատների մեջ թաքցրած (Photo)


04:33 , 2 փետրվար, 2017

Անգլիական Օլդեմ քաղաքի բնակարաններից մեկում բավական պատկառելի քանակի թմրանյութ հայտնաբերեցին: 46-ամյա տղամարդու սառնարանը բառացիորեն լցված էր 600 հազար դոլար ընդհանուր արժողությամբ թմրամիջոցներով: Սառնարանում՝ կիսաֆաբրիկատների մեջ, 43 կգ ամֆետամին հայտնաբերեցին, իսկ խոհանոցի դարակում՝ 9 կգ մարիխուանա: