ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն կարևորել է Արցախի պետականության ճանաչումը


18:08 , 1 փետրվար, 2017
Image result for արցախArmenpress-ը գրում է.
 ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:
 Կոնգրեսականը խոսել է Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաև Արցախին օգնություն տրամադրելու և պետականությունը ճանաչելու կարևորության մասին` հայտնելով, որ այդ ամենն իր գրասենյակի առաջնահերթություններից են: Նա նաև անդրադարձել է Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությանը` ընդգծելով այն բարդությունները, որոնց առերեսվում են Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու մյուս փոքրամասնությունները: