Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ին աճել է 0.5%-ով


15:53 , 1 փետրվար, 2017

Картинки по запросу տնտեսականԸնդհանուր առմամբ՝ տնտեսական և քաղաքական արտաքին ալիքների, ինչպես նաև ներքին որոշակի խնդիրների հետևանքով 2016 թվականն անցավ վայրիվերումներով: Կարելի է մի փոքր հետ հայացք նետել ու ամփոփել 2016-ին արձանագրած մի քանի ցուցանիշներ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ կարելի է փաստել, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 0.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բացի դրանից՝ 2016 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 17.9 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ դրական միտումը առկա էր նաև 2015 թվականին, երբ տնտեսության ակտիվության ցուցանիշը հունվար-դեկտեմբեր ամիսներին գերազանցել էր 2014 թվականի նույն ժամանակահատվածին 3,1 տոկոսով: