Ո՞վ ուներ նրա հնարավորությունները


14:17 , 31 հունվար, 2017

Похожее изображениеՆիգերիայի Բիդա քաղաքում 93-ամյա հասակում մահացել է աշխարհում ամենամեծ գերդաստան ունեցող մարդը. մահվան պահին մահմեդական քարոզիչ Ալ-Հաջի Մուհամմադ Աբու Բաքր Բիլո Մասաբան ուներ 203 երեխա 103 կանանցից:

Դեռևս 2008թ. քաղաքի դատարանը պահանջել է քարոզչից՝ կենակցել միայն 4 կնոջ հետ, ինչպես «շարիաթի» նորմերն են պահանջում, ինչին Մասաբան պատասխանել է մերժումով՝ նշելով, որ Ղուրանում նշված չէ կանանց հստակ թիվ, ում հետ միաժամանակ կարող է ապրել ուղղահավատ մահմեդականն. այդ ժամանակ դեռ 84-ամյա քարոզչի կանանց և երեխաների թիվը հաշվվում էր համապատասխանաբար՝ 86 և 170:

Ի դեպ՝ հանգուցյալին հրաժեշտ տալու եկած նրա կանանցից մի քանիսը ևս հղի են եղել...