Կինը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ միանգամից 190 կգ նիհարելու համար (photo)


06:52 , 31 հունվար, 2017

33-ամյա Բրիթոն Էլիսոն Ուիլսոնը 276 կգ էր կշռում և անգամ բնական կարիքները հոգալու չէր կարողանում միայնակ գնալ: Նա նաև մեծ անհարամություններ էր ունենում ճանապարհորդության ժամանակ: Եվ ահա մի օր երկու աղջիկների մայրը որոշեց նիհարել: Մեծ կամքի ուժի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կինը նիհարեց 190 կգ՝ 2,7 մետրանոց մեջքը դարձնելով 76 սանտիմետրանոց: Նա նաև Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես միանգամից այդքան քաշ գցող կին: