Այն ժամանակ Սերժը մերժեց Րաֆֆու առաջարկները, հիմա կրկին առաջարկ եք անում հանդիպման, որ ի՞նչ անեք


12:47 , 11 մարտ, 2013

Նախագահականի հերթական պրակոլը ու թեթևի մեջ սպառնալիք :)))))))))
Panorama.am
-Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արզումանյան.-Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները:

Հ.Գ. Րաֆֆին ինքնակամ գնացել ա սերժի մոտ, իր հստակ պահանջներով ու մերժվել ա: Ոչ թե ինքն ա սերժի առաջարկը ընդունել հանդիպման, այլ ինքն ա գնացել սերժի մոտ հանդիպման առաջարկով: Այն ժամանակ սերժը մերժեց Րաֆֆու առաջարկները, հիմա կրկին առաջարկ եք անում հանդիպման, որ ի՞նչ անեք...;) Եզրակացություները դուք արեք, ինձ համար ամեն ինչ պարզ ա...:)))