Ինչու էր պետք, որ վերջում գլխավոր հերոսը պարտադիր մեռներ


13:30 , 29 հունվար, 2017
Картинки по запросу կյանք ու կռիվՀայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ գրեթե ֆիլմեր չկան։ Եվ ահա ցուցադրվեց նոր ֆիլմ՝ «Կյանք ու կռիվ»-ը։
Բայց անհասկանալի է, թե ինչու էր պետք, որ վերջում գլխավոր հերոսը պարտադիր մեռներ։ Ֆիլմերը պետք է նաև հանրությանն ուղղված խոսք ունենան։ Ու պետք չէր, որ այս ֆիլմի խոսքը հայրենիքը պաշտպանելիս պարտադիր զոհվելը լիներ։ Այն էլ այս ժամանակաշրջանում, երբ պարբերաբար լրահոսով տեղեկանում ենք զոհերի մասին։
Այս նեգատիվ ֆոնի վրա դրական էմոցիաներ են ավելի պետք։
Հատկապես, որ պատերազմ գնացածների մեծագույն մասը վերադարձել է տուն, հատկապես, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնածների մոտ բացառիկ դեպքերում են կորուստներ լինում։