Վարդերը հասան հյուսիսարևելյան սահմանագոտու խրամատ


16:03 , 28 հունվար, 2017

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՂԲԱՅՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
ՎԱՐԴԵՐԸ ՀԱՍԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԽՐԱՄԱՏ...
Հայրենիքը միայն բառեր չեն, այլ կոնկրետ հայ զավակների կյանքով գնված իրականություն: Դուք պահում եք ոչ միայն մեր Հանրապետության, այլև մեր մշակույթի, քաղաքակրթության, հպարտության ու հավատքի սահմանը: Հողը դողում է ձեր ոտքերի տակ: Ամեն մեկդ մի լեռ եք: Հայ գենի իսկական կրողները թշնամու դիտակետից 200մ հեռավորության վրա կանգնած մեր տղաներն են, Աստված հային ոգի, սիրտ ու ուժ տալիս ոչինչ չի խնայել:
Հայոց բանակն իմ տարիքին է՝ երիտասարդ, եռանդուն, ավյունով: Մենք բանակի տվեցինք, ինչ ունեինք... Ամենաթանկը` կյանքը...
Հայոց բանակը կանգնած է անսասան իր բիբլիական հողի վրա: Հայաստանի Հանրապետությունը տոնում է ԶՈՒ 25-րդ տարեդարձը՝ ազատագրված Արցախով, հաղթանակած բազկով։ Թող չկտրվի հաղթանակներիդ՝ դարերից եկող ոսկե շղթան և հավերժական լինի երթդ։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ