Սուրբ գիրքն ամեն օր. 28 հունվար 2017թ.


11:40 , 28 հունվար, 2017

Դռների առաջ նրանք ատեցին հանդիմանողներին և սուրբ խոսքերը պիղծ դարձրին։ Դրա համար աղքատներին նեղելով և նրանցից ընտրությամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկեք, սակայն նրանց գինին չեք խմի, քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով և աղքատին դռնեդուռ էիք գցում։ Ահա թե ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։ Բարի՛ն փնտրեցեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և ձեզ հետ կլինի Ամենակալ Տեր Աստվածը.ինչպես որ ասում էիք, թե՝ «Ատեցինք չարը և սիրեցինք բարին»։ 

(Ամոսի մարգարեություն 5:10-14)