Կմշակվի ռեսուրսավճարների նոր համակարգ


20:00 , 27 հունվար, 2017

Картинки по запросу ջրային ռեսուրսներԻնչպես գիտենք, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորեկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Սպասվում է, որ 20-օրյա ժամկետում գործադիր մարմնի ղեկավարին կներկայացվի Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր:

Նախորդ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն էին տվել բացահայտելու չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել: Իրականացվող միջոցառումների թիրախում լինելու է 1.6 մլրդ մ³ ջրառը համապատասխան մեխանիզմներով 1.1 մլրդ մ³-ից ներքև իջեցնելը: Սպասվում է, որ պետք է մշակվի ռեսուրսավճարների նոր համակարգ, որը կստիպի տնտեսություններին ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները:

Աշխատանքները պետք է նպաստեն նաև ջրառի սահմանափակումներին, ինչի արդյունքում հնարավոր կլինի Արարատյան դաշտի խորքային ջրերի հորիզոնները 5-10 տարվա ընթացքում հասցնել նախկին մակարդակի: