«Իսլամական պետությունը» Մոսուլում սկսել է անօդաչու թռչող «կամիկաձեներ» կիրառել (տեսանյութ)


03:49 , 26 հունվար, 2017

Image result for ISIS weaponized drone usage«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն Իրաքի Մոսուլ քաղաքում իրաքյան բանակի և նրան հարող ուժերի դեմ լայնորեն կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն հետախուզական, այլև հարվածային բնույթի են, ինչպես նաև «կամիկաձե»: Այդ նպատակով ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող շրջաններում ստեղծվել են հատուկ կենտրոններ, որտեղ ոչ ռազմական նշանակության ԱԹՍ-ները վերաձևվում են՝ վերածվելով մարտական նշանակության սարքերի: Գործընթացին հատկապես նպաստում է այն հանգամանքը, որ սարքավորումների մեծամասնությունը հագեցած են նաև տեսախցիկներով, ինչը հնարավորություն է ընձեռում կենդանի ռեժիմով կառավարելու սարքավորումը, ընտրել թիրախներ և օգտագործել սարքը հարվածային նպատակներով. ԻՊ-ի մասնագետները ԱԹՍ-ներին ամրացնում են ինքնաշեն պայթուցիկներ կամ նռնակներ, որոնք բավական հաջողությամբ օգտագործվում են ընտրվող թիրախների դեմ: ԱԹՍ-ների միջոցով իրականացված հարձակումները, բացի ուղղակի արդյունավետությունից, նաև որոշակի խուճապային իրավիճակ են ստեղծում հակառակորդի շրջանում:

Ահաբեկչական կառույցի այս մարտավարությունը փորձում է որոշակիորեն լրացնել մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ նախկինում առավել լայնորեն տարածված հարձակման եղանակներին, քանի որ կառույցը վերջին շրջանում մարդկանց և տեխնիկայի լուրջ պակաս է զգում նաև մարտավարական այս հարթությունում:

Գրառմանը կցված տեսանյութն ԻՊ-ի կողմից ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հաջող ռազմագործողությունների մասին է՝