Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն արեց հերթական, շատ կարևոր հայտարարությունը


19:10 , 10 մարտ, 2013

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն արեց հերթական, շատ կարևոր հայտարարությունը` հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 15-ին, որի ժամանակ կրկին կլսենք մի շատ կարևոր, շարժման բեկումն ազդարարող հայտարարության, թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը: Բայց լինենք արդար և արձանագրենք այս հանրահավաքի բեկումնային իրադարձությունը` հանրահավաքում Նատաշան ազդարարեց, որ հայ-ռուսական բարեկամությունն ունի մի ուրիշ կարգի պատմական նշանակություն ու առաքելություն: Հաջորդ հանրահավաքներին անհամբեր սպասում ենք Նատաշային: