ՀՀ և ՌԴ վարչապետերը կարևորել են համատեղ ներդրումային նախագծերը


19:04 , 25 հունվար, 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարներն առանձնակի ուշադրության են արժանացրել համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Հայկական կողմն առաջարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնել, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմի գնահատականը եղել է դրական:

Ուշագրավ է նաև այն, որ կողմերը քննարկվել են նոր ուղղություններով գործակցության ընդլայնմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր:

Ի դեպ՝ Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևին պաշտոնական այցով հրավիրել է Երևան: