Մեզ մանկուց սովորեցրել են ուտելուց առաջ լավ լվալ ձեռքերը և բոլոր մթերքները:
Մինչև հիմա մեզնից շատերը համոզված են, որ ճիշտ են անում, որ բոլոր մթերքները լվանում են պատրաստելուց կամ ուտելուց առաջ:
Սակայն պարզվում է՝ այդպես չէ:
Շատերը կարծում են, որ պատրաստելուց առաջ միսը պետք է հոսող ջրի տակ լվանալ բակտերիաներից ազատվելու համար: Բայց հավը լվանալով չեք մաքրում բակտերիաները, փոխարենը վարակում եք լվացարանակոնքը, սպասքը, բոլոր տեղերը, որտեղ կարող է հասնել ջուրը:
Ֆաբրիկայում արտադրված ձուն ծածկում են պաշտպանիչ շերտով, որը բակտերիաները մեկուսացնում է և կանխում դրանց տարածումը մյուս մթերքների վրա: Ուստի երբեք մի լվացեք գնված ձուն:
Ինչպես և հավի դեպքում, լվանալը չի վերացնում բակտերիաները, այլ ընդհակառակը՝ նպաստում է դրանց տարածվելուն այլ մակերևույթների վրա:
Պահածոները երբեք մի բացեք առանց նախապես լվալու: Պահածոների կափարիչի վրա փոշու և միկրոօրգանիզմների մեծ շերտ է լինում, նույնիսկ եթե դրանք չեն երևում անզեն աչքով, բացելիս դրանք կարող են հեշտությամբ հայտնվել սննդի մեջ և թունավորում ու հելմինտոզ առաջացնել:
Շա կարևոր է մրգերն ու բանջարեղենը լավ լվալ: Այդպես դուք կլվանաք ոչ միայն բակտերիաները, այլև կոնսերվանտները, որոնցով հաճախ մշակում են մթերքները սուպերմարկետներում, որ դրանք ավելի երկար պահպանեն թարմությունը: Նաև կարևոր է դրանք թղթե անձեռոցիկով չորացնել:
Բանանը, սեխը, կիտրոնը և նարինջը նույնպես պետք է լավ լվանալ ուտելուց առաջ: Դրանց կեղևի վրա առկա բակտերիաները կարող են կտրելիս հայտնվել մրգի մեջ:
Մի մոռացեք նաև մաքուր պահել բոլոր աշխատանքային մակերևույթներն ու սեղանները: