Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ծրագիր. Կարեն Կարապետյան


17:12 , 25 հունվար, 2017
Image result for կարեն կարապետյանArmenpress-ը գրում է.
 Հայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչ պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` միջպետական «Միր­ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 100 օրվա գործունեության ամփոփման ժամանակ մենք ներկայացրել ենք, թե որքան աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում: Այդ նորմատիվների 9 տոկոսը ուղղված է եղել հակակոռուպցիոն ծրագրերին, մոտ 10 տոկոսը` բիզնես միջավայրի փոփոխությանը: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռազմավարությանն է` փոխել այն միջավայրը, որը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել»,­ ընդգծել է ՀՀ վարչապետը:
 Կարեն Կարապետյանի նշեց, որ կառավարությունը չի առաջարկում ստեղծել հակակոռուպցիոն կազմակերպություն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նման կազմակերպություն ստեղծելով կոռուպցիան չի վերանում: «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ուղղակի դառնում են մինիմալ»,­ շեշտել է ՀՀ վարչապետը։