Թուրքիան պատրաստ է «կիսել իր փորձը» ԱՄՆ-ի հետ,


16:28 , 25 հունվար, 2017
Картинки по запросу Բինալի ՅըլդըրըմԹուրքիան պատրաստ է «կիսել իր փորձը» ԱՄՆ-ի հետ՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության հետ, որով նա ասում է, որ կառուցելու է նոր մայրուղիներ, երկաթուղային գծեր, օդնավակայաններ և այլն: Այսօր Անկարայում իշխող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է օգնել ԱՄՆ-ին կառուցելու երկաթուղային գծեր արագընթաց գնացքների համար, ինչպես նաև օդանավակայաններ:
«Թուրքիային նայում են այլ աչքերով, այն, ինչ Թուրքիան կարող է իր փորձով կիսվել բոլորի հետ: Օրինակ՝ Բեռլինի օդանավակայանի բացումը հետաձգվել է վեցերորդ անգամ, տեխնիկական խնդիրների պատճառով, մինչդեռ մենք 2018թ. փետրվարի 26-ին բացելու ենք աշխարհի ամենամեծ օդանավակայանը: Այնպես որ, Թուրքիան կարող է բարի կամքի դրսևորում ցույց տալ և կիսվել իր փորձով բոլոր ցանկացողների հետ»,- ավելացրել է նա: