Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողների վիճակն էլ այս պահին ծայրահեղ ծանր է. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ


12:52 , 25 հունվար, 2017

2 զինծառայողների վիճակն էլ այս պահին ծայրահեղ ծանր է. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետSlaq.am-ը գրում է.

Երեկ ԼՂՀ Պաշպանության բանակից երկու վիրավոր տեղափոխվել է Երևան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը, ով վիրավորվել է ստորին վերջույթից:

«Նրա վիճակը կայուն է, փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել, սակայն վնասվածքի ծավալը մեծ էր, չի հաջողվել»,- ասաց նա և նշեց, որ ստորին վերջույթներից մեկը հեռացվել է: