ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացել


12:09 , 25 հունվար, 2017

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Իրենից կարող եք հարցնել դիմում գրել է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ կուսակցությունն այս պահի դրությամբ նրանից կուսակցությունը լքելու վերաբերյալ դիմում չի ստացել»,- ասաց նա:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարել է, որ լքելու է ՀՀԿ-ն, սակայն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Նա նշել է, որ ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարի հունվարի 25-ին: