Տուրիզմի զարգացման գործընթացում իր ուրույն տեղն է զբաղեցնում օդային հաղորդակցությունը: «Բաց երկինք» քաղաքականության արդյունքում մի շարք ավիաընկերություններ հետաքրքրություն ցուցաբերեցին ՀՀ-ի նկատմամբ, ինչի արդյունքում եղան նոր համագործակցություններ, համաձայնագրեր և սակագների նվազեցումներ:
Գործադիր մարմնի սպասվելիք նոր համագործակցություններից մեկը վերաբերում է Հայաստանի, Սինգապուրի և Կանադայի միջև հնարավոր համաձայնագրի վավերացմանը:
Սպասվում է, որ համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում: