Ապօրինի ձեռնարկատիրություն՝ Վանաձորում


14:20 , 24 հունվար, 2017

Ապօրինի ձեռնարկատիրություն՝ ՎանաձորումBarometer.am-ը գրում է.

Ոստիկանության Ստեփանավանի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 18.20-ին, Պուշկինո գյուղում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն, որը 2016 թ. ապրիլի 13-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: