«Հայկական ժամանակ». Գյումրիում Դաշնակցության ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ


10:00 , 24 հունվար, 2017

«Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը։ Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ։

Սեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը։ Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։