Լուսանկարչի հմուտ ձեռքերի շնորհիվ այս հղի կինը լուսանկար ունեցավ իր մահացած ամուսնու հետ (photo)


07:52 , 24 հունվար, 2017

Նիկոլ և Դեոնտա Բեննետներն իրենց երկրորդ փոքրիկի ծնունդին էին սպասում: Ծննդաբերությունից առաջ Դեոնտան իրենց 4-ամյա որդու հետ միասին որոշեց մայրիկին անակնկալ մատուցել՝ ֆոտոսեսսիա՝ փոքրիկի ծնվելուց առաջ:

Բայց ծննդաբերությունից երկու ամիս առաջ Դեոնտան հանկարծակի մահացավ: Նիկոլին ոչինչ չէր մխիթարում, բայց իր ամուսնու վերջին ցանկությունը նա որոշեց իրականացնել:

Լուսանկարիչ Սիդնի Կոնլին լուսանկարեց Նիկոլին հենց այն զբոսայգում, որտեղ Դեոնտան նրան ամուսնության առաջարկություն էր արել:

Մահացած ամուսինը և հայրը չէր կարող չլինել լուսանկարներում:

Կատարված աշխատանքի արդյունքները ստիպեցին լաց լինել նույնիսկ Սիդնիին. «Ես ավելացրել եմ Դեոնտային յուրաքանչյուր լուսանկարում:

Նա կարծես վերևից հետևում է իր ընտանիքին՝ ցանկանալով համոզվել, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է»:

«Ես ուզում էի ինչ-որ յուրահատուկ բան անել, – պատմում է այրին: – Այս լուսանկարները կմնան որպես հիշողություն՝ հոր մասին, իմ տղայի համար, ինչպես նաև իմ աղջկա համար: Աղջիկս նրան նույնիսկ չի էլ տեսել»:

Տխուր պատմություն է, բայց շատ գեղեցիկ: Մեր հարազատները միշտ մեզ հետ են, ինչ էլ որ պատահի»: