Թութանհամոն փարավոնի դամբարանի ներսը՝ գունավոր ֆոտոշարքում (լուսանկարներ)


03:56 , 24 հունվար, 2017
Լուսանկարիչ Հարի Բերտոնին բախտ էր վիճակվել մասնակից դառնալու Թութանհամոն փարավոնի դամբարանի բացման արարողությանը: Դա տեղի ունեցավ հեռավոր 1922 թվականին:
Այդ արարողության գունավոր լուսանկարները միայն վերջերս են հայտնվել համացանցում: Դրանք պատկերում են դամբարանի ներսի կահ-կարասին ու թանկարժեք իրերը, ինչպես նաև անմահացրել են պեղումները հովանավորող Լորդ Ջ․ Կարնարվոյին և այդ աշխատանքները համակարգող Հովարդ Քարթերին: