«Գազել»-ի վթարի հետևանքով 6 ուղևոր հոսպիտալացվել է


17:00 , 23 հունվար, 2017

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կիրակի օրը, ժամը 12.45-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և թիվ 58 երթուղու «Գազել-32213» մակնիշի միկրոավտոբուսը:
 Ըստ ոստիկանության կայքէջի, պատահարի հետևանքով «Գազել»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: