Գաբի Գալոյանի «Սարի աղջիկ» երգն ադրբեջանցիների կողմից քննադատության է ենթարկվել


14:46 , 23 հունվար, 2017

«Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը, որը հայտնի է նաև որպես «Սարի գելին», կատարել է նաև երգչուհի Գաբի Գալոյանը: Երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում ադրբեջանցիների կողմից քննադատության է ենթարկվել:

Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգի հայկական ծագումը և շեշտում են, թե ադրբեջանական, թուրքական ծագում ունի, բայց երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: