Անօթևան միայնակ կինը


15:29 , 9 մարտ, 2013

Որդու մահվանից հետո անօթևան Կատուշ Չախոյանը բնակվում է միայնակ այս ցուրտ և խոնավ շինությունում։ Պետությունը զրկել է նրան բնակարան ստանալու հնարավորությունից՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Կինն ապրում է կիսաքանդ «դոմիկում», որը հեղեղվում է ամեն անձրևից հետո, Գյումրու դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող ժամանակավոր բնակավայրում։