«Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ». Սերժ Սարգսյան


00:30 , 22 հունվար, 2017
Azatutyun.am-ը գրում է.
 «Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահը։
 Սերժ Սարգսյանի խոսքով՝ բոլոր նախադրյալները կան, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ 25-ամյակը իր արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին։
 «Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային: